ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժտամանկավարժական քոլեջի նախաձեռնությամբ 2011, 2013, 2015, 2017, 2019 թթ. կազմակերպվել է Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային 5 մրցույթ-փառատոն, որոնց մասնակցել է մոտ 500 պատանի ու երիտասարդ դաշնակահար` Երևանից, Հայաստանի մարզերից, Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ղազախստանից, Ավստրալիայից, Սիրիայից, Չինաստանից, Ֆրանսիայից, Էստոնիայից և ԱՄՆ-ից: 
Մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել են անվանի երաժիշտ-մանկավարժներ Լատվիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Էստոնիայից ու Հայաստանից: 
Առաջին մրցույթ-փառատոնի պատվավոր նախագահն էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը: 
2021 թ.-ի նոյեմբերի 21-28-ը կկայանա Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնը՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 100-ամյա հոբելյանին: