Սրտանց ողջունում եմ Առնո Բաբաջանյանի անվան պատանի ու երիտասարդ դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մեկնարկը, որը նվիրվում է կոմպոզիտորի ծննդյան 100-ամյա հոբելյանին:
Հայկական հնգյակի փայլուն ներկայացուցչի՝ Առնո Բաբաջանյանի դաշնամուրային երաժշտությունը 20-րդ հարյուրամյակի ազգային երաժշտարվեստի վառ ու ինքնատիպ էջերից մեկն է: Մեր պարտքն է պահպանել ու մշտապես հնչեցնել այն:
Վստահ եմ, որ հենց բաբաջանյանական արվեստի լուսավոր տոնայնությունն էլ կօգնի պատանիներին ու երիտասարդներին ներկայացնել իրենց կատարողական մարտահրավերները, ապրել մրցութային «թեժ» պայքարի և տոնական տրամադրության մթնոլորտում: Համոզված եմ, այս անգամ էլ մրցույթ-փառատոնը կբացահայտի բազում շնորհալի դաշնակահարների նոր անուններ:
Ողջունում եմ բոլոր մասնակիցներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին, ժյուրիի անդամներին:
Հաջողություն բոլորի՛ն:
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական
երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն,
Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային
մրցույթ-փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր