ՎԱՀԱԳՆ ՊԱՊՅԱՆ (Իսրայել)

Դիրիժոր, դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Աշդոդի (Իսրայել) սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր: Համերգներով հանդես է եկել 50-ից ավելի երկրներում:

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԱՋՅԱՆ (Հայաստան)

Դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ կարգի մեդալով

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԱՐԲԵՐ (Վրաստան)

Դաշնակահար, Թբիլիսիի Վ. Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլիի անվան կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի վարիչ:


ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Հայաստան)

Դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ  (Հայաստան)

Միջազգային մրցույթների դափնեկիր, «Արամ Խաչատրյան» տրիոյի դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն


ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆ (Հայաստան)

Դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, 1900+ Համաշխարհային դաշնամուրային համերգաշարի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար


ԱՐՈՒՍ ԱՃԵՄՅԱՆ (Հայաստան)

Դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների և ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս