Պատանեկան «Ա» խումբ
Մասնակիցը ներկայացնում է 8-12 րոպե տևողությամբ ազատ ծրագիր, որը պետք է ընդգրկի Ա. Բաբաջանյանի որևէ ստեղծագործություն:


Պատանեկան «Բ» խումբ
Մասնակիցը ներկայացնում է 15-20 րոպե տևողությամբ ծրագիր, որը պետք է ընդգրկի`
1. սոնատի կամ սոնատինի 1-ին մաս /Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Կլեմենտի/
2. Ա. Բաբաջանյանի որևէ ստեղծագործություն
3. 1 կամ 2 տարաբնույթ ստեղծագործություն` ըստ մասնակցի ընտրության
 


Երիտասարդական խումբ
1-ԻՆ ՓՈՒԼ
Մասնակիցը ներկայացնում է 15-20 րոպե տևողությամբ ծրագիր, որը պետք է ընդգրկի`
1.      նշված կոմպոզիտորներից մեկի որևէ վիրտուոզ էտյուդ` Շոպեն, Լիստ, Ռախմանինով, Սկրյաբին, Դեբյուսի
2.      դասական սոնատի 1-ին մաս /Հայդն, Մոցարտ, Բեթհովեն/
3.   հայ կամ մասնակցի ազգության կոմպոզիտորի մեկ ստեղծագործություն /օտարերկրյա մասնակիցը նշված երկի նոտաները ներկայացնում է ժյուրիին/


2-ՐԴ ՓՈՒԼ
Մասնակիցը ներկայացնում է 15-20 րոպե տևողությամբ ծրագիր, որը պետք է ընդգրկի`
1.      Ա. Բաբաջանյանի ստեղծագործություններից` ըստ ստորև բերվող ցանկի կետերից մեկում նշվածների`
  •        «Պրելյուդ» և «Վաղարշապատի պար»
  •       «Էքսպրոմտ» և «Վաղարշապատի պար»
  •       Երկու պատկեր «6 պատկերից»` ներառյալ «Տոկատինը» կամ «Սասունցիների պարը»
  •      «Կապրիչիո»
  •      «Պոեմ»
2.    XIX դարաշրջանի արևմտաեվրոպական նշված կոմպոզիտորներից մեկի որևէ ստեղծագործություն՝ Շուբերտ, Շոպեն, Շուման, Մենդելսոն, Բրամս, ԳունոԼիստ։ 

      3.  XX դարաշրջանի որևէ  կոմպոզիտորի ստեղծագործություն