ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏԱՆԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ

VI ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ 

ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Ք. ԵՐԵՎԱՆ

2021 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-22

 

Հիմնադիրներ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ​​քոլեջ

«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն


Աջակիցներ

Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ

Երևանի ոսկերչական գործարան - 1 «Գնոմոն»


ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  1. Հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 2021 թ. հոկտեմբերի 5-ը, լրացնելով առցանց  www.kamerton.am կայքում՝ հետևյալ հղումով shorturl.at/bdkA2
  2. Մրցույթ-փառատոնն անցկացվում է երկու ձևաչափով՝ առկա և առցանց:
  3. Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել պատանի և երիտասարդ դաշնակահարներ՝ տարբեր երկրներից, ծնված 2001 թ. հոկտեմբերի 14-ից հետո:
  4. Առցանց ձևաչափով մասնակիցների լսումները կանցկացվեն տեսագրություններով:
  5. Առցանց ձևաչափով մասնակիցները ներկայացնում են YouTube-ում հրապարակված տեսագրության հղումը:
  6. Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումների  խստացման պարագայում մրցույթ-փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով՝ բոլոր մասնակիցների համար:
  7. Մրցույթ-փառատոնը անցկացվում է երեք տարիքային խմբով.
  1. Պատանեկան Ա և Բ խմբերում մրցույթ-փառատոնը անցկացվում է մեկ փուլով:
  2. Երիտասարդական տարիքային խմբում մրցույթ-փառատոնը անցկացվում է երկու փուլով. բոլոր մասնակիցները պարտադիր կարգով հանդես են գալիս երկու փուլի ծրագրով:
  3. Նախորդ մրցույթ-փառատոնի 1-ին կարգի մրցանակակիրները նույն տարիքային խմբում հանդես գալ չեն կարող:
  4. Բոլոր ստեղծագործությունները կատարվում են անգիր:
  5. Մրցույթ-փառատոնի դրամական պարգևները հավասարապես կիսվում են մասնակցի և նրա ուսուցչի միջև:
  6. Բոլոր տարիքային խմբերի մասնակիցները կստանան մասնակցության վկայական:
  7. Առկա ձևաչափով մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ: Առցանց ձևաչափով մասնակիցների տեսագրությունների ունկնդրումը կանցակցվի ըստ հայտերի ընդունման հերթականության: Երիտասարդական խմբում ելույթների հերթականությունը նույնն է երկու փուլերում:
  8. Մրցույթ-փառատոնը կանցկացվի Երևան քաղաքի լավագույն համերգային դահլիճներում: Թե առկա, թե առցանց ելույթները հասանելի կլինեն բոլոր ցանկացողների համար՝ տվյալ համերգային դահլիճում:
  9. Երիտասարդական խմբի մասնակիցներին տրվում է մեկ ակուստիկ փորձի հնարավորություն, իսկ արտասահմանյան մասնակիցներին՝ նաև փորձասենյակ:
  10. Առկա ձևաչափով արտասահմանյան մասնակիցների ճանապարհածախսը և կեցությունը վճարում են իրենք:
  11. Մրցույթ-փառատոնի հեռարձակման, տեսագրության և ձայնագրության հեղինակային իրավունքը պատկանում է միայն մրցույթ-փառատոնի կազմկոմիտեին:
  12. Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար սահմանված է մասնակցության վճար, որ անհրաժեշտ է կատարել «ԱԿԲԱԲԱՆԿ»-ի հետևյալ հաշվեհամարներին.

ՀՀ և ԱՀ քաղաքացիների համար՝

ՀՀ դրամով. 220303350627000

Ստացող`«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն

Նպատակը` «Դաշնամուրային մրցույթ», մասնակցի անունը, ազգանունը:

Արտասահմանյան քաղաքացիների համար վճարման ռեկվիզիտներ՝

Թղթակից բանկ: Commerzbank, AG

60261 Frankfurt am Main, Germany

SWIFT: COBADEFF

Ստացողի բանկ: «ACBABANK» OJSC

SWIFT: AGCAAM22

Թղթակցային հաշիվ: 400888012200

Ստացողի հաշվեհամար: AM220303350338002

Ստացող`«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն

Նպատակը` «Դաշնամուրային մրցույթ», մասնակցի անունը, ազգանունը:

Մասնակցության վճարը ՀՀ և ԱՀ քաղաքացիների համար.

   Պատանեկան Ա խումբ  - 10000 ՀՀ դրամ

   Պատանեկան Բ խումբ  - 15000 ՀՀ դրամ

   Երիտասարդական խումբ - 20000 ՀՀ դրամ

Մասնակցության վճարը արտասահմանյան քաղաքացիների համար.

   Պատանեկան Ա խումբ - 40 եվրո

   Պատանեկան Բ խումբ - 50 եվրո

   Երիտասարդական խումբ - 70 եվրո

Վճարումը կատարելիս հաշվի առնել բանկային ծառայավճարը:

Մասնակցությունից հրաժարվելու դեպքում գումարը չի վերադարձվում:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

 

  • Պատանեկան Ա խումբ

 

Առաջին մրցանակ - դափնեկրի դիպլոմ և Ոսկե մեդալ

Երկրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Երրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Հինգերորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Դիպլոմ

Հատուկ մրցանակներ և պարգևներ «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության կողմից

 

 

  • Պատանեկան Բ խումբ

 

Առաջին մրցանակ - 400 ԱՄՆ դոլար, դափնեկրի դիպլոմ և Ոսկե մեդալ

Երկրորդ մրցանակ - 300 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
Երրորդ մրցանակ - 200 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ

Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Հինգերորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Դիպլոմ

 

  • Երիտասարդական խումբ

 

Առաջին մրցանակ – 700 ԱՄՆ դոլար, դափնեկրի դիպլոմ և Ոսկե մեդալ

Երկրորդ մրցանակ - 500 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
Երրորդ մրցանակ - 300 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ

Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Դիպլոմ

Առկա ձևաչափով մասնակիցներին դրամական մրցանակները կտրվեն ՀՀ դրամով:

Առցանց ձևաչափով՝ արտասահմանյան մասնակիցներին դրամական մրցանակները, ըստ իրենց ցանկության, կուղարկվեն իրենց համար նախընտրելի տարադրամով, ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով:

 

Սահմանված են հատուկ մրցանակներ և պարգևներ.

  • Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի կողմից՝ Առնո Բաբաջանյանի ստեղծագործության լավագույն կատարման համար մրցանակ, բոլոր տարիքային խմբերում:
  • Մրցանակ «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության կողմից:

 

Ժյուրին իրավունք ունի չշնորհել կամ կիսել մրցանակները:

Ժյուրին իրավունք ունի ընդհատել ելույթը՝ ստեղծագործությունների կատարման համար սահմանված ժամանակը գերազանցելու պարագայում:

Ժյուրիի որոշումը վերջնական է և ենթական չէ վերանայման:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  • Հայտադիմում (լրացվում է առցանց, www.kamerton.am կայքում)
  • Ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը
  • Մեկ գունավոր լուսանկար՝ 9x12 չափի

 

ՏԵՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  1. Յուրաքանչյուր խմբում անհրաժեշտ  տեսագրությունների քանակն է.
  • «Ա» խումբ - մեկ տեսագրություն,
  • «Բ» խումբ - մեկ տեսագրություն,
  • Երիտասարդական խումբ - երկու տեսագրություն (յուրաքանչյուր փուլի համար` մեկական):
  1. Ստեղծագործությունների կատարման միջև տեսագրությունը չպետք է ընդհատվի և մոնտաժվի՝ առկա և առցանց մասնակիցների ելույթների իրավահավասար պայմաններ ապահովելու նպատակով։
  2. Մասնակցի դեմքը և ձեռքերը պետք է պարզորոշ տեսանելի լինեն:
  3. Կատարումից առաջ մասնակիցը, դեմքով դեպի տեսախցիկը պետք է հայտարարի իր անունը, ազգանունը, տարիքային խումբը և հետևյալ տեքսը. «Առնո Բաբաջանյանի անվան դաշնամուրային մրցույթ-փառատոնի համար»:
  4. Այն տեսագրությունը, որը չի համապատասխանի վերը նշված պահանջներին, չի ընդունվի:

 


 

Հայաստանի Հանրապետություն, 0014

ք. Երևան, Ազատության պող. 18

Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ

 

Մրցույթի կազմկոմիտե

Հեռախոս՝ (0037410) 28 53 20

Հեռահոս/ֆաքս՝ (0037410) 28 29 79

Կայքէջեր՝ www. kamerton.am, www.ababajanyan.am

Էլ․ հասցե՝ solist@kamerton.am